Չինաստանում կանեփի խոշորագույն պլանտացիա են նկատել տիեզերքից
Չինական արբանյակը տիեզերքից Չինաստանի տարածքում կանեփի պլանտացիա է հայտնաբերել, որն ամենախոշորն է երկրի պատմության մեջ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Տարածքի չափերի մասին առավել հստակ տեղեկություն չի հաղորդվում, սակայն նշվում է, որ պլանտացիան գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Ցզիլին և Ներքին Մոնղոլիա նահագների հանգույցում: Բացի այդ, նմանատիպ պլանտացիաներ հայտնաբերվել են նաև հարևան նահանգներում:
Արբանյակն առաջինն է իր տեսակի մեջ, որն անում է բարձրորակ լուսանկարներ:










