Չինական քաղաքի՝ պաշտոնից հեռացված քաղաքապետը ֆեն շուի պատճառով հյուրանոց է քանդել
Այս տարվա օգոստոսին «կուսակցական կանոնակարգի լուրջ խախտումների» պատճառով պաշտոնից ազատված չինական Հուանան Ֆան Սիպին քաղաքի նախկին քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում, ղեկավարվելով ֆեն շուի սկզբունքներով, հրամայել է քանդել կառուցվող հյուրանոցը: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով MarketWatch-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ քաղաքապետը հանձնարարել է քանդել քաղաքապետարանի հակառակ մասում կառուցվող շենքը, որը պետք է քաղաքում առաջին հինգ աստղանի հյուրանոցը լիներ, քանի որ այն «բացասական էներգիա էր ուղղորդում նրա գրասենյակ»:
Քաղաքի վարչակազմը շինարարության դադարեցումը պատճառաբանել է իբր՝ ներդրողների ցանկությամբ: Հյուրանոցի մենեջերի խոսքով՝ շենքի փլուզումը զգալի կորուստների է հանգեցրել:










