Չինացի ագարակատերերը Բուդդայի, Հիսուսի և Սանտա Կլաուսի տեսքով բանջարեղեն են աճեցնում (լուսանկարներ)

20:33 • 26.08.14

Չինացի ագարակատերերն այնպիսի բանջարեղեն են աճեցնում, որոնք առաջին հայացքից պարզապես մոմե արձանիկներ են թվում:  

Ինչպես ներկայացոնում է Oddity Central-ը՝ չինացի գյուղացիները կարողանում են իրական բանջարեղենին տարբեր ձևեր հաղորդել: Դրանցից ամենահայտնին ու աչքի ընկնողը նախագահ Մաոյի տեսքով բանջարեղենն է: Կան նաև Բուդդային, Հիսուսին, Սանտա Կլաուսին նմանակող, մանուկների, ծերունիների, վանականների, վիշապների և ցանկացած այլ կերպարանք ունեցող բանջարեղեն: 

Նման տեսք բանջարեղենին գյուղացիները հաղորդում են հասարակ պլաստիկ կաղապարների միջոցով առանց որևէ քիմիական կամ գյուղատնտեսական նյութեր կիրառելու: Այս ամենն սկսվել է, երբ չինացիներից մեկը, այցելելով Սիչուան նահանգում գտնվող Հազար տարվա տաճարը, հանդիպել է վանականներից մեկի հետ, ով էլ նման ցանկություն է հայտնել՝ աստվածների տեսքով բանջարեղեն տեսնել:


 

 

Չինացի ագարակատերերը Բուդդայի, Հիսուսի և Սանտա Կլաուսի տեսքով բանջարեղեն են աճեցնում (լուսանկարներ)