«Դու՛րս մեր գրպանից» նախաձեռնությունը ավտոերթը կանցկացնի մարզերում

16:56 • 26.08.14

Սեպտեմբերի 7-ին «Դու՛րս մեր գրպանից» նախաձեռնությունը հերթական ավտոերթը կանցկացնի, բայց այս անգամ մարզերում. այս մասին Tert.am-ին հայտնեց նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը:


«Ավտոերթը լինելու է մարզային, գնալու ենք Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր իրազեկման նպատակով։ Ավելի մանրամասն տեղեկություն, հավանաբար, երկու օրից կլինի»,- նշեց նախաձեռնության անդամը:


Իսկ թե ինչո՞ւ են մարզեր գնում, երբ հիմնական տեսանկարահանող սարքերը մայրաքաղաքում են, Արմեն Միքայելյանը նշեց, թե իրենց բազմաթիվ երթեր արդեն արել են Երևանում և այստեղ որոշ չափով իրազեկում կա։ «Մարզերը լրիվ կտրված են, և մարզերից շատ մեծ թվով մարդիկ իրազեկ չլինելով՝ գալիս են մայրաքաղաք ու թակարդն են ընկնում»,- նշեց նա։


Հիշեցնենք՝ «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը պայքարում է տեսախցիկների, արագաչափերի տուգանքների չափերի, կարմիր գծերի դեմ: Նախաձեռնության գլխավոր պահանջներից է նաև մինչև այս եկած տույժերի ու տուգանքների համաներումը: