Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

10:49 • 26.08.14

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 02.11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: 

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա: 

Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ: 

Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ, որը հաղորդել է, որ իրենց մոտ զոհեր և ավերածություններ չկան: