Էբոլայի կասկածանքով 6 ուղևոր հոսպիտալացվել է Դելիի օդանավակայանից
Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայան ժամանած 6 ուղևորի մեկուսացրել են Էբոլայով վարակված լինելու կասկածանքով, հայտնում է The Times of India լրատվական կայքը:
Նրանք ուղարկվել են հոսպիտալ՝ լրացուցիչ բուժզննման:
Լիբերիայից և Նիգերիայից ժամանած ևս 85 անձինք ստուգվել են օդանավակայանի բուժաշխատողների կողմից, որոնց մոտ Էբոլայի ոչ մի նախանշան չի հայտնաբերվել:
Լուսանկարը հրապարակել է Asian News International-ը Twitter-ի էջում:











