Լիբերիայում մահացել է Էբոլայի վարակից փորձարարական ZMapp դեղամիջոցով բուժվող բժիշկը

01:10 • 26.08.14

Լիբերիայում օգոստոսի 25-ին մահացել Էբոլայի վարակից բուժվող բժիշկ Աբրահամ Բորբորը: Այս մասին հաղորդում է newsru.com-ը:

Նա աֆրիկացի այն բժիշկների շարքում էր, ովքեր այդ անտանելի վարակի դեմ բուժման կուրս էին անցնում փորձարարական ZMapp-ով:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ բժշկի մահվան մասին հայտնել է Լիբերիայի տեղեկատվության նախարար Լուիս Բրաունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժման արդյունքում բժիշկների վիճակը բարելավվել է: