Toyota-ն և Tesla-ն նոր մրցակից ունեն էլեկտրական մեքենաների շուկայում (լուսանկարներ)

19:55 • 26.08.14

Կալիֆորնիայի Փեբլ Բիչ քաղաքում անցկացվող Շքեղության մրցույթում Renovo ամերիկյան ստարտափը ներկայացրել է իր առաջին էլեկտրական մեքենան, որը, ավտոարտադրողների հավաստմամբ, մեկ լիցքավորմամբ կարող է 161 կմ անցնել. այդ արդյունքը հավասար է Toyota RAV-4 EV-ի արդյունքին, սակայն փոքր-ինչ քիչ է, քան Tesla Model S-ի պահուստային ընթացքը: 

Ինչպես գրում է Rbc.ru-ն՝ Renovo ընկերությունը հիմնադրվել է 2010-ին ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում, որտեղ և ստեղծվել են բազմաթիվ ինովացիոն ապրանքներ, ինչպես և Tesla մեքենաները: Renovo Coupé-ի համար արտադրողները կիրառել են Shelby Daytona CSX9000 մոդելի թափքի և շասիի դիզայնը: 

Մեքենայի էլեկտրաշարժիչի հզորությունը կազմում է 493 ձիաուժ, իսկ առավելագույն արագությունը կազմում է 193 կմ/ժամ: 100 կմ/ժամ արագությունը կուպեն հաղթահարում է 3.4 վայրկյանում: Մեքենայի քաշը կազմում է 1474 կգ: 

Ինչպես նշում են ավտոարտադրողները՝ նորագույն էլկեկտրական մեքենան կկարողան մրցակցել Toyota RAV-4 EV, Chevrolet Spark EV և BMW i3 մոդելների հետ: Սերիական արտադրության այն կներկայացվի հաջորդ տարի, սակայն սահմանափակ քանակով:
 

 

Toyota-ն և Tesla-ն նոր մրցակից ունեն էլեկտրական մեքենաների շուկայում (լուսանկարներ)