Emmy 66-րդ մրցանակաբաշխության մրցանակակիրներն ու հյուրերը՝ լուսանկարներով
Լոս Անջելեսում կայացել է Primetime Emmy Awards 66-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ 2-րդ տարին անընդմեջ «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում հաղթում է Breaking Bad քրեական դրաման, գրում է РИА Новости-ն։
Հաղթողի մրցակիցներն են եղել «Դաունթաունների աբբայությունը», «Խաղաքարտերով տունը», «Իրական դետեկտիվ», «Խելագարները», «Գահերի խաղեր» սերիալները։
Breaking Bad սերիալի աստղ Բրայան Քրոնսթոնը 4-րդ անգամ հաղթել է «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» անվանակարգում։
Դրամատիկ սերիալում հանդես եկող լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը՝ «Լավ կին» սերիալից, ով մրցանակը ստանում է 3-րդ անգամ։
Մրցանակների հանձնման արարողության ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են դերասան Ռոբին Ուիլյամսի հիշատակը, ով կյանքից հեռացել էր օգոստոսի 11-ին։
Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել Քերի Ֆուկունագան։ Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Ամերիկյան ընտանիք» սերիալը, որը մրցանակ է ստանում 5-րդ անգամ։ Ջիմ Փարսոնսը ճանաչվել է լավագույն կատակերգու դերասան՝ «Մեծ պայթյունի տեսություն» ֆիլմում աշխատանքի համար, իսկ լավագույն կատակերգու դերասանուհի է նշվել Ջուլյա Լուի Դրեյֆուսը՝ «Փոխնախագահ» սերիալի համար։

















