Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է 2.100-ի
Այս գիշեր Իսրայելի ռմբակոծման հետևանքով Գազայի հատվածում զոհվել է երկու պաղեստինցի, գրում է արաբական Al-Arabiya կայքը:
Նշվում է, որ հուլիսի 8-ի հարձակումից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2.136-ի:
Իսրայելի բանակի խոսնակներից մեկը հայտնել է, որ երկուշաբթի օրվանից սկսած արդեն ավելի քան 15 հարձակում է իրականացվել:
Հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումն այսօր առավոտյան Իսրայելի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակել: ՀԱՄԱՍ-ի արձակած հրթիռները չեզոքացվել են իսրայելական հակարթիռային համակարգի կողմից, հայտնում է Agence France-Presse-ը:










