GoPro-ի Fetch համակարգի շնորհիվ հնարավոր կլինի աշխարհին նայել «շան աչքերով» (տեսանյութ)

22:59 • 26.08.14

«Էքշն» տեսախցիկների արտադրությամբ զբաղվող GoPro ընկերությունը ներկայացել է Fetch համակարգը, որը հնարավորություն է ընձեռում կյանքին նայել սիրելի ընտանի կենդանու աչքերով: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը:  

Fetch-ը ամրագոտու հատուկ համակարգ է, որը հնարավորություն է տալիս շան մեջքին GoPro տեսախցիկ ամրացնել, իսկ խոշոր ցեղատեսակի շների պարագայում այն կրծքավանդակին է ամրացվում: 

Արտադրողների խոսքով՝ Fetch-ը որևէ անհարամարություն չի առաջացնում, հասանելի է 3 չափով և կիրառելի բոլոր ցեղատեսակի շների պարագայում: Սարքի արժեքը 90 դոլար է, սակայն GoPro տեսախցիկի հետ միասին այն 300 դոլար կարժենա:

 

GoPro-ի Fetch համակարգի շնորհիվ հնարավոր կլինի աշխարհին նայել «շան աչքերով» (տեսանյութ)