Բջջայինով կառավարվող ջերմոց՝ տնային պայմաններում բույսեր և մրգեր աճեցնելու համար (լուսանկարներ)
Սան Ֆրանցիսկոյում ստեղծվել է սարք-ջերմոց, որը դնելով տան որևէ անկյունում՝ կարելի է մրգեր, բանջարեղեն և բույսեր աճեցնել, գրում է Daily Mail-ը:
Ջերմոցը կառավարվում է բջջայինով և տեղեկությունները հայտնում հեռախոսի էկրանին: Այն վաճառքի կհանվի 2015 թվականի հունվար ամսին:
Հիդրոպոնիկ համակարգը կրկնօրինակում է բնական միջավայրը ջերմոցի ներսում: Այս ջերմոցը հատկապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր բնակվում են քաղաքներում և մեգապոլիսներում և որոնց համար դժվար է նույնիսկ մտածել տան պայմաններում ինչ- որ բան աճեցնելու մասին:
Ջերմոցի անվանումը Niwa է: Գաղափարի հեղինակներն են 27-ամյա Ագնյեշկա Նազարուկը և 32-ամյա Խավիեր Մորիլասը:













