Իսլանդիայում 5.7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

19:13 • 26.08.14

Իսլանդական Բարդարբունգ հրաբխի խառնարանում, որի ակտիվությունը նկատվում է ամռան սկզբից, 5.7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ Իսլանդիայի Օդերևութաբանական ծառայությանը հղումով, որն ուսումնասիրում է կղզու հրաբուխների ակտիվությունը, դա ստորգետնա ցնցումներից ամենահզորն է, որը սարքերը գրանցել են վերջին ամիսներին: 

Երկրաշարժի օջախը գտնվել է Երկրի մակերեսից 6 կմ խորությամբ: Հրաբխի ժայթքման սպառնալիքի մակարդակը դեռևս «նարնջագույն» է՝ ըստ Իսլանդիայի Օդերևութաբանական ծառայության հաղորդման: