Ամերիկյան ռոք խմբին շփոթել են «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ
ԱՄՆ-ից ISIS երաժշտական խումբը, որը նվագում է հևի- մեթալ ոճում, ստիպված է եղել փոխել Facebook-ում իր պաշտոնական անվանումը, քանի որ երկրպագուները կասկածել են նրանց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ (անգելերեն՝ ISIS, the Islamic State of Iraq and Syria) կապերի մեջ, հաղորդում է lenta.ru-ն:
Խմբի երկրպագուները երաժիշտներին անպարկեշտ մեկնաբանություններ և սպառնալիքներ են ուղարկել, ինչպես նաև հրաժարվել են նրանց լոգոտիպով վերնաշապիկներ կրել: Խմբի մասնակիցները որոշում են կայացրել փոխել իրենց էջի անվանումը «ISIS երաժշտական խմբի»:
ISIS ռոք խումբը հիմնադրվել է 1997 թվականին, Բոստոնում: Մի քանի տարվա ընթացքում երաժիշտներն 9 ալբոմ են թողարկել: 2010 թվականին խումբը կազմաքանդվել է, սակայն սոցցանցերում խմբի երգերի ձայնագրություններով էջերը չեն հեռացվել:










