Իսրայելը հաստատել է Գազայում հրադադար կնքելու առաջարկը
Եգիպտոսի իշխանությունները հաղորդել են, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում հրադադար հաստատել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարել էին Պաղեստինի իշխանությունները: Ավելի ուշ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ այդ տեղեկատվությունը հաստատել է պաղեստինյան վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը:
Իսրայելը հաստատել է, որ ընդունում է հրադադարի առաջարկը: Երկրի ԱԳՆ-ում հայտնել են, որ իրենք համաձայն են հումանիտար օգնություն, ինչպես նաև շինանյութեր ուղարկել Գազա:










