Եգիպտական Լուքսոր հանգստավայրում ավտովթարից 19 մարդ է զոհվել
Եգիպտոսի հարավային Լուքսոր քաղաքում միկրոավտոբուսների վթարի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, կա 22 վիրավոր, հայտնում է «Ալ-Ահրամ»-ը:
Ըստ MENA լրատվականի՝ բախվել են երկու միկրոավտոբուսներ, և սա վերջին նման պատահարն է Եգիպտոսում վերջին օրերին գրանցված մահվան ելքով պատահարների ֆոնին: Ուրբաթ օրը Եգիպտոսի Սինայի թերակղզում ավտոբուսների բախումից 44 մարդ էր զոհվել:
Ալ - Դաբայա գյուղի մոտ միկրոավտոբուսները բախվել են և ընկել ջրատարը: Տուժածների վիճակը ծանր է:
Եգիպտոսում տրանսպորտային պատահարներն ամեն օր 18 մարդու կյանք են խլում:










