Mozilla-ն էժանագին սմարթֆոն է թողարկել Հնդկաստանի շուկայի համար (լուսանկարներ)

13:45 • 26.08.14

Mozilla ընկերությունը հատուկ հնդկական շուկայի համար թողարկել է նոր էժանագին սմարթֆոն, որը կարժենա 1.999 ռուփի՝ 33 դոլար: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ BBC-ին հղումով:

 

Հեռախոսը նախատեսված է միայն Snapdeal հնդկական առցանց խանութում վաճառքի համար: Intex Cloud FX բջջայինն աշխատում է Firefox օպերացիոն համակարգով, ունի 4ԳԲ հիշողություն, Bluetooth, Wi-Fi և երկու SIM քարտի սլոթեր: Աջակցում է մի քանի լեզուների, ներառյալ՝ հինդին և թամիլերենը:

Mozilla-ն էժանագին սմարթֆոն է թողարկել Հնդկաստանի շուկայի համար (լուսանկարներ)