Նիդեռլանդները չի երկարաձգի Թուրքիայում իր Patriot համալիրների գտնվելու ժամկետը
Նիդեռլանդները չի երկարացնի Թուրքիայում իր Patriot զենիթահրթիռային համալիրների գտնվելու ժամկետը: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«2015 թվականի վերջին՝ ներկայիս համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից հետո, համակարգերը կվերադառնան Նիդեռլանդներ: Ընդունված որոշման մասին Գլխավոր շտաբի ղեկավար Թոմ Միդենդորպն արդեն տեղեկացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարությանը»,-հայտնել են նախարարությունից:
Հոլանդական համակարգերը Թուրքիայում տեղակայվել էին 2013 թվականի հունվարին, ԱՄՆ-ի և Գերմանիայի համակարգերի հետ միասին՝ սիրիական կողմից հնարավոր հարձակումները կանխելու համար:
Նախարարությունը որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ համակարգերը վերանորոգման կարիք ունեն, իսկ դա հնարավոր չէ իրականացնել տեղում:
Գերատեսչությունից նշել են, որ Սիրիայի տարածքից հարձակումների վտանգը չի վերացել՝ հույս հայտնելով, որ Հյուսիսաստլանտյան դաշինքը կկարողանա հոլանդական համակարգերի համար այլընտրանք գտնել:










