ԱՄՆ–ում ուսանողները եղունգների նոր լաք են ստեղծել՝ բռնաբարությունների կանխման նպատակով

23:41 • 26.08.14

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ուսանողները եղունգների յուրօրինակ լաք են ստեղծել: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Fox News-ին: 

Undercover Colors անունը կրող եղունգների լաքը կփոփոխի երանգը, երբ բար կամ մեկ այլ նմանատիպ վայր հրավիրված աղջկա բաժակի մեջ որևէ բան լցնեն: Բավական է միայն մատը թեթևակի բաժակի մեջ մտցնել: 

Ներկայում նորամուծությունը դեռևս արտադրության փուլում է, և առայժմ հայտնի չէ, երբ հնարավոր կլինի այն ձեռք բերել: Եվ չնայած դրան, այն արդեն իր ֆեյսբուքյան էջում հազարավոր հետևորդներ է հավաքել: 

«Այդ լաքի և նմանատիպ այլ տեխնոլոգիաների օգնությամբ մենք փորձում ենք ամեն հնարավորն անել, որպեսզի պոտենցիալ չարագործները վախենան մոտենալ աղջիկներին՝ քաջ գիտակցելով, որ կբռնվեն»,-ասել են ուսանող գիտնականները:
 

ԱՄՆ–ում ուսանողները եղունգների նոր լաք են ստեղծել՝ բռնաբարությունների կանխման նպատակով