Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է ՌԴ դեսանտայինների ձերբակալման մասին (տեսանյութեր)

09:40 • 26.08.14

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ այդ երկրի տարածքում Ռուսաստանի զինված քաղաքացիների են ձերբակալել, հայտնում է «Дождь» հ/ը-ն:

 

Մասնավորապես՝ Դոնեցկի շրջանում տասը դեսանտային է ձերբակալվել Ռուսաստանի օդադեսանտային ուժերի Սվիրի 98-րդ դիվիզիայից:

 

Նրանց ձերբակալել են զենքով և անձնական փաստաթղթերով հանդերձ՝ Զերկալնի բնակավայրի մոտ:

 

Ռուսաստանի քաղաքացիների կողմից ապօրինի կերպով սահմանը հատելու համար հարուցվել է քրեական գործ:

 

Korrespondent.net-ը հրապարակել է ենթադրյալ դեսանտայինների հարցաքննության տեսանյութերը.