Պորոշենկոն կոչ է արել ընդունել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման իր խաղաղ պլանը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկում ընթացող հանդիպման մասնակիցներին կոչ է արել ընդունել Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ իր խաղաղ պլանը, գրում է РИА Новости-ն։
«Ես վստահ եմ, որ այդ պլանն այսօր էլ արդիական է, և Դոնբասում արյունահեղության դադարեցման և հետճգնաժամային վերակառուցման ապահովման հնարավոր գործիք է։ Այս կապացությամբ ես կոչ եմ անում այսօրվա հանդիպման բոլոր մասնակիցներին քննարկել այդ պլանի հնարավոր ընդունումը՝ որպես Դոնբասում իրավիճակի կարգավորման հիմք»,- նշել է Պորոշենկոն։
Միևնույն ժամանակ, Պորոշենկոն հայտնել է, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայում ընթացիկ ճգնաժամից դուրս գալու տարբեր ուղիներ։
«Միջազգային հանրությունն արդեն անցել է առճակատման, զսպման և մեկուսացման փուլերն ու ունեցել է բազմաթիվ հնարավորություններ համոզվելու նրանում, որ դա ոչ մի տեղ չտանող ուղի է։ Ապագան միջազգային իրավունքի նորմերինն է, ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Հասկանում եմ, որ իրավիճակում ներքաշված բոլոր կողմերը կցանկանային պատվով դուրս գալ այս ամենից»,- նշել է Պորոշենկոն։










