Siri-ի ծրագրավորողներն աշխատում են նոր արհեստական ինտելեկտի ստեղծման ուղղությամբ

11:13 • 26.08.14

Siri ձայնային օգնականը մշակողներն աշխատում են նոր արհեստական ինտելեկտի ստեղծման ուղղությամբ, գրում է Wired Magazine-ը:

 

2011 թվականին, երբ ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրեց iPhone 4-ը, ուշադրության արժանացավ ոչ թե նոր A5 պրոցեսորը կամ նորագույն տեսախցիկը, այլ ձայնային օգնական Siri-ն, փոխանցում է inosmi.ru-ն:

 

Siri ծրագիրը պատասխանում էր կանացի ձայնով և կատարում հրամանները, օրինակ՝ էլ.նամակ գրել, կամ զանգահարել որևէ մեկին, փնտրել որևէ նյութ Google-ում և այլն:

 

Այժմ Viv Labs ստարտափի ծրագրավորողները փորձում են ստեղծել Siri-ի առավել զարգացած և կատարելագործված տարբերակը:

 

Նրանք փորձում են ստեղծել մի ծրագիր, որը կկարողանա հիշել օգտատիրոջ բոլոր ցանկությունները, նախասիրությունները և սովորությունները և անհամար գործողություններ և հրամաններ կատարել:

 

Վերջին երկու տարիներին Viv Labs-ն աշխատում է Viv անվանմամբ արհեստական ինտելեկտով արտադրանքի ստեղծման ուղղությամբ:

 

 

Siri-ի ծրագրավորողներն աշխատում են նոր արհեստական ինտելեկտի ստեղծման ուղղությամբ