Իսպանիայում անցկացվող լոլիկներով «մարտն» առաջին անգամ կցուցադրվի ուղիղ եթերում

14:36 • 26.08.14

Իսպանական ամենազվարճալի և հայտնի տոներից մեկը՝ լոլիկներով «մարտ» Տոմատինան, առաջին անգամ կցուցադրվի ուղիղ եթերում՝ համացանցի միջոցով։ Բոլոր ցանկացողները կարող են հետևել փառատոնին միջոցառման պաշտոնական կայքում, գրում է rosbalt.ru-ն։

 

Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, հաղորդավարներ Չուս Լակորտը և Էուխենի Ալեմանին կներկայացնեն 2-ժամյա ծրագիրը և կբացատրեն փառատոնի բոլոր նրբությունները։

 

Միջոցառման հեռարձակումը դիտողներին կհաղորդի ֆիեստային ներկա գտնվելու զգացողություն։ Այս մոտեցման նպատակն այն է, որ մարդիկ հնարավորություն ունենան զգալ իրենց որպես «մարտի» մասնակից՝ աշխարհի որ կետում էլ լինեն։