Վալենսիայի քաղաքապետը վերցրել է իր մեքենան ավտոկայանատեղիից 23 տարի անց

16:22 • 26.08.14

Վալենսիայի քաղաքապետ Ռիտա Բարբերան 23 տարի անց վերցրել է իր ավտոմեքենան քաղաքի գործադիր իշխանությանը պատկանող շենքի ավտոկայանատեղիից:

 

Հատկանշական է, որ Բարբերան իր Lancia Delta ավտոմեքենան կայանել էր այդտեղ 1991 թվականին, երբ ընտրվել էր քաղաքապետի պաշտոնում: Այդ ժամանակից ի վեր մեքենան անշարժ մնացել է այդտեղ, գրում է Euromag.ru-ն:

 

«Եթե Վալենսիայի ցանկացած բնակիչ թողներ իր մեքենան մի քանի օրով քաղաքի փողոցներից մեկում, և դեռ այնպիսի վիճակում, ինչպիսին մեր քաղաքապետի տրանսպորտն է՝ մաշված անիվներով և փոշու շերտով պատված, քաղաքային ոստիկանությունն անմիջապես նման ավտոմեքենան կտարհաներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- փաստը մեկնաբանել է Վալենսիայի Compromís հասարակական կազմակերպության առաջնորդ Ժոան Ռիբոն:

 

Compromís-ը սկսել էր հարցի վրա ուշադրություն հրավիրել դեռևս երկու տարի առաջ՝ պահանջելով «բոլորի համար միանման մոտեցում», այդ թվում և ավտոմեքենաների կայանատեղիների դեպքում: Խնդիրն, այնուամենայնիվ, ստացվել է լուծել միայն անցած հինգշաբթի: Այն էլ այն պատճառով, որ այժմ շենքը դադարել է պատկանել քաղաքապետարանին: