ԱՄԷ-ում կանանց արգելել են մեքենա վարելիս դիմահարդարվել և սանրվածքն ուղղել
Արաբական Միացյալ Էմիրություններում 1.000 դիրհամի (մոտ 272 դոլար) տուգանք է սահմանվել կին վարորդների համար, ովքեր կդիմահարդարվեն կամ սանրվածքը կուղղեն մեքենա վարելու ընթացքում, գրում է ria.ru-ն:
Դա կդիտարկվի որպես ճանապարհին վտանգ ստեղծող վարք: Այդ դեպքում ոստիկանությունը, բացի տուգանք վերցնելուց, ստիպված կլինի մեկ ամսով առգրավել ավտոմեքենան:
«Ղեկին դիմահարդարվելն ավելի վտանգավոր է, քան բջջային հեռախոսներ օգտագործելը»,- ասել է Դուբայի ոստիկանության ներկայացուցիչ Սաիֆ Մուհեյր Ալ Մազրուին:
Նա նաև հիշեցրել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում տուգանք է նախատեսված ղեկին բջջային հեռախոսներ օգտագործելու համար:










