Ամստերդամում մալայզիական Boeing-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի

10:42 • 27.08.14

Ամստերդամում հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի, գրում է korrespondent.net-ը:

 

Հուշարձանի նախագծմանը կմասնակցեն զոհերի բարեկամները: Այն կտեղադրվի Հոլանդիայի մայրաքաղաքի հարավում նոյեմբերի 10-ին:

 

Զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն և փորձագետները նրանց են ներկայացրել ողբերգության զոհերի մարմինների ինքնությունը պարզելու գործընթացի մասին վերջին տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում վթարի էր ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing-777 ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում էր Կուալա Լումպուր: Ինքնաթիռում գտնվել է 298 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 15 անդամ: Նրանց մեծ մասը եղել են Նիդեռլանդների քաղաքացիներ: