British Airways-ն Էբոլայի պատճառով մինչև տարեվերջ դադարեցրել է թռիչքները Լիբերիա և Սիերա Լեոնե

09:37 • 27.08.14

British Airways ավիաընկերությունն Էբոլայի համաճարակի բռնկման պատճառով երկարաձգել է թռիչքների արգելքը դեպի Լիբերիա և Սիերա Լեոնե։ Թռիչքները դադարեցվել են մինչև տարեվերջ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Ավելի վաղ British Airways-ը դադարեցրել էր թռիչքները մինչև օգոստոսի 31-ը: Ավիաընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ դա պայմանավորված է երկու երկրներում ստեղծված առողջապահական իրավիճակով:

 

Նշվել էր նաև, որ իրենց համար առաջնահերթ է իրենց ուղևորների, աշխատակիցների և օդաչուների անվտանգությունը։