Կալիֆոռնիայի հյուսիսում շարունակում են ստորգետնյա ցնցումներ գրանցվել

11:59 • 27.08.14

Ամերիկացի սեյսմոլոգները շարունակում են ստորգետնյա ցնցումներ գրանցել Կալիֆոռնիա նահանգի Նապա քաղաքում, որտեղ օգոստոսի 24-ին տեղի էր ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Вести-ն։

 

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուժեղ երկրաշարժի հետևանքով լրջորեն վնասվել է 120 շինություն, մոտ 500-ը հիմնանորոգման կարիք ունի։ Մասնագետները պետք է գնահատեն ևս 800 տուժած շինությունների վիճակը։

 

Քաղաքում նորոգում են ջրամատակարարման համակարգը։ Ինչպես հայտնել են Նապայի քաղաքապետարանից, այսօրվանից աշխատանքները կվերսկսեն հանրային հաստատությունները։