Մոսկվայում վարորդը գործարարներից 1,5 մլն դոլար է հափշտակել
Մոսկվայի կենտրոնում վարորդ-ինկասատորը գումար տեղափոխելիս 1,5 մլն ԱՄՆ դոլար է հափշտակել երկու գործարարներից, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:
Հաղորդվում է, որ Ղրղզստանից գործարարը նշված գումարով ժամանել է «Դոմոդեդովո» օդանավակայան, որտեղ նրան դիմավորել է գործընկերը՝ ինկասատորի մեքենայով, ինչից հետո նրանք միասին շարժվել են Մոսկվա:
Սակայն Պյատնիցկայա փողոցում վարորդը գործարարներին ու երկու ինկասատորների ատրճանակով սպառնալով՝ գումարով հանդերձ դուրս է եկել մեքենայից ու թաքնվել:
Հարուցվել է քրգործ, վարորդը որոնվում է:










