Ֆասթֆուդը հանգեցնում է դեպրեսիայի. հետազոտություն

17:17 • 27.08.14

Ավստրալիայի Դիքինի համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ ֆասթֆուդի հաճախակի ընդունումը հանգեցնում է դեպրեսիայի, հայտնում է BBC-ն:

 

Գիտնականներն այդ կարծիքին են հանգել տասը հազար հիվանդի մոտ շաքարախտի ու սրտի հիվանդության զարգացման ռիսկերն ուսումնասիրելիս:

 

Մասնագետները գիտափորձ կանցկացնեն, որի մասնակիցները կփորձեն ավելի առողջ սննդի անցնել: Նախագծի բոլոր մասնակիցները նաև հոգեբանական խնդիրներ ունեն:

 

Ըստ հոգեբանների՝ կալորիաներով հարուստ և քաղցր սնունդը դեպրեսիայի զարգացման վտանգը մեծացնում են 60%-ով: Մինչդեռ ձկան յուղի և այլ օգտակար մթերքների կիրառումը կարող է նվազեցնել վախի և թերարժեքության զգացողությունները:

 

Ֆասթֆուդը հանգեցնում է դեպրեսիայի. հետազոտություն