Instagram-ը տեսանյութերի համար նախատեսված նոր հավելված է թողարկել (տեսանյութ)

14:52 • 27.08.14

Instagram սոցիալական ցանցը հայտարարել է Hyperlapse կոչվող հավելվածի թողարկման մասին, գրված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է gazeta.ru-ն:

 

Հավելվածը թույլ կտա նկարել «թայմլափս» ոճում: Timelapse թարգմանաբար նշանակում է ժամանակի սայթաքում: Այն տեխնիկա է, որը թույլ է տալիս տեսանյութ նկարահանել դանդաղեցված ռեժիմում, իսկ այնուհետ այն վերարտադրել նորմալ արագությամբ:

 

Նկարահանման այս տեխնիկան օգտագործվում է մասշտաբային, բայց երկարատև գործընթացների նկարահանման ժամանակ, օրինակ՝ մարդկային ամբոխի շարժ, ամպերի շարժ և այլն: Հավելվածը դեռ հասանելի է iPhone և iPad օգտատերերի համար:

 Տեսանյութում երևում են հավելվածի օգտագործման օրինակները:

 

Instagram-ը տեսանյութերի համար նախատեսված նոր հավելված է թողարկել (տեսանյութ)