Apple-ն իր iWatch-ը կներկայացնի սեպտեմբերի 9-ին՝ iPhone 6-ի հետ միասին

22:47 • 27.08.14

Apple ընկերությունն իր երկար սպասված iWatch «խելացի ժամացույցը» կներկայացնի սեպտեմբերի 9-ին: Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ recode.net-ին հղումով, այդ նույն օրը ամերիկյան տեխնոլոգիական հսկան մտադիր է երկու նորույթ գաղտնազերծել՝ ժամացույցն ու iPhone 6-ը: 

Ինչպես բազմիցս հաղորդվել է՝ վեցերորդ սերնդի iPhone-ը կներկայանա երկու չափսի էկրանով՝ 4.7 և 5.5 դյույմ անկյունագծով:  

Նախկինում հաղորդվում էր, որ iWatch-ը կարող է ներկայացվել հոկտեմբերին, սակայն Apple-ը, ըստ երևույթին, փոխել է ծրագրերը և որոշել երկու նորույթն էլ նույն օրը ներկայացնել: 

Apple-ի նորագույն թևնոցը համալրված կլինի HealthKit և HomeKit ծրագրերով, որոնք թույլ կտան այն կրողին հետևել իրենց առողջությանը, ինչպես նաև կիրառել ժամացույցը՝ տանը առկա այլ «խելացի» սարքավորումները կառավարելու համար:


 Apple iWatch concept design

 

Apple-ն իր iWatch-ը կներկայացնի սեպտեմբերի 9-ին՝ iPhone 6-ի հետ միասին