ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան

10:50 • 27.08.14

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ դեռևս հստակ չեն այցելության մանրամասներն ու ծրագիրը:
 

«Պետքարտուղար Քերին ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, սակայն այս պահի դրությամբ այցի ժամկետները չեն նշվում»,- ասացին ԱՄՆ դեսպանատնից: