Ադրբեջանի հյուսիսում 2 երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի հյուսիսային Շամախիի շրջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Heberler.com-ը՝ վկայակոչելով այդ երկրի Գիտությունների ակադեմիայի Հանրապետական սեյսմաբանական ծառայության կենտրոնի տվյալները:
Առաջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 09:26-ին Գոբուստանից 25 կմ հեռավորությամբ, եղել է 3.2 մագնիտուդ հզորության:
Երկրորդը տեղի է ունեցել 09:47-ին Գոբուստանից 19 կմ հեռավորությամբ, հզորությունը՝ 3.3 մագնիտուդ: Ըստ աղբյուրի՝ այս դեպքում ևս ցնցումներ չեն զգացվել:










