Apple-ը կթողարկի իր պատմության ամենամեծ iPad-ը (լուսանկար)
Ամերիկյան Apple ընկերությունը կթողարկի պատմության մեջ ամենամեծ iPad-ը, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg ամերիկյան լրատվականի աղբյուրները:
Սարքը կունենա 12,9 մատնաչափ անկյունագիծ. այժմ առկա iPad-ների անկյունագծերը 9,7 և 7,9 մատնաչափ են:
Նոր, ավելի մեծ մոդելը վաճառքում կլինի 2015-ի առաջին եռամսյակում:
Վերջին շրջանում Apple-ը բախվել է iPad-ների վաճառքի ծավալների անկման, ինչը պայմանավորված է շուկայում ավելի մեծ անկյունագծերով մոդելների առկայությամբ:
Apple-ը պատրաստվում է նաև iPad mini-ի նոր, կատարելագործված մոդելի վաճառքին:











