Իսրայելն ու Պաղեստինը Գազայում երկարատև հրադադարի շուրջ համաձայնության են եկել

08:51 • 27.08.14

Իսրայելը և Պաղեստինը համաձայնության են եկել երկարատև հրադադար հայտարարել Գազայի հատվածում, հայտնում  է RT-ն՝ վկայակոչելով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հայտարարությունը:

Անմիջապես ուժի մեջ մտած և անվերապահ հրադադարը, որի համար միջնորդել է Եգիպտոսը, ուժի մեջ է մտել երեկ երեկոյան:

 

 

Այսօր Արևմտյան ափում մարդիկ ցնծությամբ նշել են հրադադարը:

Embedded image permalink

Բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ կողմերն ընդունել են Եգիպտոսի հրադադարի առաջարկը: 

Գազայի հատվածում պատերազմը վերսկսվել էր հունիսի կեսին իսրայելցի դպրոցականների անհետանալուց հետո, որոնց հետո սպանված էին գտել: Այս ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով երկու հազարից ավելի մարդ էր զոհվել: