Ռուսաստանում ծնողներն իրենց հաշմանդամ երեխային թողել են սառնարանում, որտեղ նա մահացել է

10:28 • 27.08.14

Սարսափելի դեպք է գրանցվել Ռուսաստանում. հաշմանդամություն ունեցող 4-ամյա տղային ծնողները տեղավորել են սառնարանում, որտեղ նա ցրտահարությունից մահացել է, հայտնում է բրիտանական Mirror-ը:

 

Այժմ ծնողներին սպանության մեղադրանք է առաջադրվել:

 

Արխանգելսկում բնակվող Կարպ Ուլյանովը և նրա կինը՝ Ուլիանան, ոստիկանությանը հայտնել են, որ իրենք հարբած վիճակում են եղել միջադեպի ժամանակ: Նրանք պնդում են, որ չեն հիշում կատարվածի մասին:

 

Երեխայի դին գտել է նրա պապիկը, ով հյուր է եկել ընտանիքին և սարսափել՝ գտնելով թոռնիկի սառած մարմինը սառնարանում: