World Next Top Model 2014 մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչը (լուսանկարներ)

09:49 • 27.08.14

Լիբանանի Ջիբեյլ (հնում՝ Բիբլոս) քաղաքում անցկացվել է World Next Top Model 2014 ամենամյա մրցույթը, որի հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ 23-ամյա Օլգա Կլիմենկոն, գրում է luxlux.net-ը։

 

Մրցույթին մասնակցել է 45 մոդել ամբողջ աշխարհից։ Մրցույթի շրջանակում ընտրվել է նաև «Միսս բիկինի- 2014»-ը. այս մրցույթում հաղթանակի է արժանացել կրկին Ուկրաինայի ներկայացուցիչը։

 

Մրցույթն անցկացվել է հուլիսի 31-ից օգոստոսի 24-ը։