ԱՄՆ-ի առափնյա անվտանգության ուժերը կրակ են բացել իրանական ձկնորսական նավի ուղղությամբ
ԱՄՆ-ի առափնյա անվտանգության ուժերը կրակ են բացել իրանական ձկնորսական նավի ուղղությամբ, երբ իրանական նավի անձնակազմն իրենց կողմ է ուղղել գնդացիրը, հայտնում է gazeta.ru-ն՝ CNN-ին հղումով, որն էլ վկայակոչում է Պենտագոնի ներկայացուցիչ, կոնտրադմիրալ Ջոն Կիրբիին:
Աղբյուրի հավաստմամբ՝ պարեկային ծառայության նավակը մոտեցել է իրանական նավին՝ ճշտելու, թե ում է այն պատկանում:
Իրանական նավի անձնակազմն արդեն պատրաստվել էր գնդացիրով կրակ բացել նավի ուղղությամբ:
Ամերիկյան կողմն այդ գործողությունները գնահատելով որպես թշնամական՝ առաջինն է կրակ բացել, որի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրանական նավը փախուստի է դիմել։










