Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները Մինսկում անարդյունավետ էին. Յացենյուկ

14:28 • 27.08.14

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Մինսկում անարդյունավետ էր։ Նման հայտարարություն է արել ուկրաինական կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը, ընդ որում՝ նա նշել է, որ Կիևում «ՌԴ-ի հետ բանակցություններից ոչ մի հատուկ սպասում չի եղել, սակայն այդ ուղին պետք էր անցնել», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

«Մեզ համար կա 3 հիմնական մարտահրավեր՝ պատերազմ, արժույթի փոխարժեք և էներգետիկա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դրանցից առաջինը «կարելի է լուծել միայն մի միջոցով՝ վերականգնել Ռուսաստանի հետ սահմանի հսկողությունը»՝ ԵԱՀԿ-ի հսկողության ներքո։

 

Յացենյուկը նշել է նաև, որ կառավարությունը նիստի ընթացքում կքննարկի ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի փոխգործակցությունը։

«Ուկրաինայի նախագահը ներկա կգտնվի Ուելսում սեպտեմբերի 4-5-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։ ՆԱՏՕ-ն մեր գործընկերն է։ Մենք Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրներից ակնկալում ենք գործնական օգնություն և որոշումների կայացում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում։ Մեզ օգնություն է պետք»,- նշել է Յացենյուկը։