Յանուկովիչի ամառանոցը ներկել են և վերածել «Ազով» գումարտակի բազայի
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ամառանոցը, որը գտնվում է Ազովի ծովի ափին, ներկել են և վերածել «Ազով» գումարտակի բազայի, գրում է Взгляд-ը:
Ուրզուֆ գյուղում գտնվող նախկին նախագահի ամառանոցի ցանկապատը ներկել են ազգային ծաղկանախշի գույներով, որը ՅՈւՆԵՍԿՕ-ն ներառել է մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:
Ինչպես հաղորդում է Դոնեցկի շրջանային վարչակազմը, ներկայիս ռազմաբազայից նոր գեղարվեստական օբյեկտի ստեղծումը նախատեսված է բանակի, ինչպես նաև բնակիչների և Մարիուպոլի ու դրա շրջակայքի հյուրերի հայրենասիրական տրամադրություններին աջակցելու համար: Այդ նախաձեռնությունը պատկանում է Դոնեցկի շրջանի նահանգապետ Սերգեյ Տարուտային:
Նախշը ստանալու վրա աշխատել է նկարիչ Օլգա Չերեմուշկինան: Ցանկապատը սպիտակ գույնով ներկելու հարցում նրան օգնել են զինվորները: Այժմ Յանուկովիչի նախկին ամառանոցի ցանկապատը կարող է հավակնել լինել ամենամեծ տարածությունը, որտեղ արվել է ազգային այդ նախշը և հայտնվել Ուկրաինայի ռեկորդների գրքում:










