NASA-ն զգուշացնում է հնարավոր անոմալիաների մասին՝ արևային բռնկումների արդյունքում
Կիրակի, օգոստոսի 24-ին Արևի վրա «С» դասի միանգամից 9 բռնկում է արձանագրվել: Դրանցից ամենահզորը՝ М5.9-ը, սկսել է Մոսկվայի ժամանակով 16:00-ին և շարունակվել է մոտ 24 րոպե: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն։
Վերջին շաբաթվա ընթացքում արևային ակտիվությունը շարունակվել է. երկուշաբթի 5 բռնկում է արձանագրվել, ընդ որում՝ 2-ը «М» դասի, որոնց թվին են պատկանում միջին աստիճանի հզորությամբ արևային բռնկումները: Երեքշաբթի Արևի վրա մեկ «М» դասի և երեք թեթև «С» դասի բռնկումներ են արձանագրվել:
Գիտնականների կարծիքով՝ ներկա պահին Արևը հաղթահարել է իր առավելագույն ակտիվության ցիկլի 11-ամյա փուլը:
Դեռևս գիտությունը չի կարող բացատրել արեգակնային ակտիվության և եղանակային անոմալիաների միջև գոյություն ունեցող կապի մեխանիզմը և, հետևաբար, ճշգրիտ կանխատեսումների մասին խոսք լինել չի կարող:
Սակայն, միևնույն ժամանակ, Արևի անուղղակի ազդեցությունը կլիմայի վրա թույլ է տալիս ենթադրություններ անել: Այդ իսկ պատճառով՝ որոշ գիտնականներ կարծիք են հայտնել, որ Երկիր մոլորակին կարող է հերթական սառցե դարաշրջանի վտանգ սպառնալ:










