Ուռուցքաբանները թերահավատությամբ են մոտենում գուանաբանա մրգին՝ որպես քաղցկեղի բուժման միջոցի

09:19 • 28.08.14

Ուռուցքաբանները թերահավատությամբ են վերաբերվում գուանաբանա «հրաշագործ» մրգին՝ որպես քաղցկեղի բուժման միջոցի, քան քիմիաթերապիային:


Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ Ալեքսանդր Սեինյանը Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասաց. «Իմ պրակտիկայում չեն եղել հիվանդներ, դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև չգիտեմ… լսել եմ այդ մրգի մասին, չգիտեմ, բայց չեմ կարծում, որ որևէ միրգ կարող է փոխարինել քիմիաթերապիային: Ու ես սա ասում եմ ոչ թե որպես բժիշկ , որը դեմ է ոչ ավանդական բժշկությանը, այլ մարդ, քանի որ չեմ առարկում, որ դա կարող է ինչ-որ դրական ազդեցություն ունենալ»:


Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ 2014 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 1 տոննա գուանաբանա՝ Կոլումբիայից և 6 կիլոգրամ՝ Չինաստանից, և ինչպես վկայում են համացանցային որոնումները, գուանաբանան ողջ բուսական աշխարհում ամենաուժեղ հակակոնցերոգենն է, քանի որ ուղղակի սպանում է քաղցկեղի բջիջները: Ազատ էլեկտրոնային հանրագիտարանում նշվում է, որ փորձարկումները ցույց են տվել, որ գուանաբանան ոչնչացնում է չարորակ 12 տեսակի ուռուցքի բջիջները։ Միրգն աճում է Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և արևադարձային երկրներում։

«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժնի վարիչ, ուսռուցքաբան Լևոն Բադալյանը ասաց, որ իր 10 հիվանդներից ոչ մեկին չի օգնել «հրաշագործ» միրգը. «Միայն մեկի կյանքը 2 ամսով երկարացրել է»:



 

Ուռուցքաբանները թերահավատությամբ են մոտենում գուանաբանա մրգին՝ որպես քաղցկեղի բուժման միջոցի