ԱՄՆ-ում դպրոցականը պատահմամբ 10.000-ամյա նիզակի մաս է հայտնաբերել. ԶԼՄ-ներ (լուսանկար)
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում 10-ամյա դպրոցական Նոա Քորդլն օվկիանոսի ափին հնագույն նիզակի ծայր է հայտնաբերել, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը՝ տեղի լրատվամիջոցներին հղումով:
Քորդլն իր ընտանիքի հետ մեկնել է Բիչ-Հեյվըն, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին: Տղային սկզբում թվացել է, թե նիզակի ծայրը ծովախեցգետին է: Գտածոն 6սմ է և մոտ 8-11- հազարամյա:
Գիտնականները գտնում են, որ դրանք պատրաստվել են Ամերիկայի հնդկացիների կողմից վերջին սառցե դարաշրջանի վերջում: Նրանք դա օգտագործում էին որսի ժամանակ:
Նյու Ջերսի նահանգի թանգարանի հնագետ Գրեգ Լատանցին ասել է, որ նմանատիպ հայտնագործությունները չափազանց հազվադեպ են լինում:
Հետաքրքրական է, որ այն իրականում դեղնաշագանակագույն է, սակայն հազարամյակներ շարունակ գտնվելով ավազի տակ՝ սևացել է:












