Ամերիկացիներն աշնանը Մարս թռչելու համար նախատեսված շարժիչներ կփորձարկեն
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները պլանավորում են հրթիռների և տիեզերանավերի բաղադրիչների մի քանի փորձարկումներ անցկացնել՝ այս տարեվերջին դեպի Մարս մոլորակ փորձնական թռիչք իրականացնելու համար, հայտնում է NASA-ի կայքը, փոխանցում է lenta.ru-ն:
SLS (Space Launch System) գերծանր հրթիռակրի հիմնական բաղադրիչներն արդեն պատրաստ են, հայտարարել է ծրագրի ղեկավարը: Արդեն 3 տարի է, ինչ մասնագետները պատրաստվում են այս թռիչքին:
SLS-ի համար հրթիռների շարժիչների փորձարկումները նախատեսված են աշնանը:










