Հայ-ադրբեջանական հարաբերություններում հայկական կողմը շարունակում է մնալ դոմինանտ. քաղաքագետ

17:40 • 08.09.14

Հայկական կողմը հայ-ադրբեջանական հարաբերություններում եղել է և շարունակում է լինել դոմինանտ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: 

Ըստ նրա՝ մոտ ապագայում՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Մաքսային միությանը միանալու գործընթացքը իր տրամաբանական ավարտին կհասցվի և Հայաստանը կմիանա այդ պայմանագրին։ 


Քաղաքագետի կարծիքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, և բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի շուրջ, մեծ չափով խոչընդոտում են ՄՄ-ի ձևավորման գործընթացին: Որպես նման խոչընդոտ քաղաքագետը նշեց նաև մեր տարածաշրջանում առկա կոնֆլիկնտների ակտիվացումը:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում հայկական դիվանագիտությանը հաջողվեց կոտրել ՆԱՏՕ-ի անցած տարիների այդ մոտեցումը, որը հենված էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության վրա»,-ընդգծեց Մելիք-Շանազարյանը:

Քաղաքագետը նշեց, որ մի քանի բան հստակ ֆիքսված է, որոնցից մեկն էլ այն է, որ հայկական կողմը եղել է և շարունակում է լինել դոմինանտ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում: