Ֆրանսիական ռեստորանները տարբերանշաններ կունենան, որոնք կբնորոշեն պահպանվող սանիտարական նորմերը

23:34 • 08.09.14

Ֆրանսիական ռեստորաններում մոտ ժամանակներս տարբերանշաններ կհայտնվեն, որոնք կբնորոշեն պահպանվող սանիտարական նորմերը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին:

 

Տարբեր երանգներ ունեցող տարբերանշանները՝ սմայլիկները, տարբեր իմաստներ կունենան, օրինակ՝ կանաչը հաճախորդներին կհաղորդի, որ ռեստորանը պահպանում է սանիտարական նորմերը, նարնջագույնը՝ որ որոշ խնդիրներ կան, կարմիր և լացող տարբերանշանը՝ որ տվյալ ռեստորանում չեն հետևում սանիտարական նորմերին:

 

Կարմիր տարբերանշան ստացած ռեստորանները վաճառքի գործադիր տնօրինության ինտենսիվ հսկողության տակ կառնվեն, որոնք կհսկեն, որպեսզի համապատասխան խնդիրները կարգավորվեն, իսկ եթե ոչինչ չփոխվի, դրանք կփակվեն: