Իտալական բանակը կսկսի կանեփ աճեցնել
Իտալիայի բանակը Ֆլորենցիայում գտնվող ռազմական գործարանում կսկսի կանեփի մշակում իրականացնել բժշկական նկատառումներով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:
Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Պինոտին և առողջապահության նախարար Բեատրիս Լորենզին արդեն տվել են իրենց համաձայնությունը և ընդգծել, որ կանեփը միայն դեղամիջոցների արտադրության համար կաճեցվի:
Իտալիայում կանեփի օգտագործումը բժշկության մեջ առաջին անգամ թույլատրվել է 1990-ական թվականներին, սակայն այդ միջոցները հիվանդների համար անհասանելի են եղել, քանի որ կանեփի մասնավոր աճեցումն արգելված էր, և իտալական իշխանությունները ստիպված էին դրանք ներմուծել այլ երկրներից, ինչը անհամեմատ ավելի թանկ էր:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Իտալիայի դեղատներում կանեփի հիմքով պատրաստված դեղամիջոցներն ազատ վաճառքի կհանվեն արդեն մյուս տարի:










