2013թ-ի ընթացքում ջրային ցանցին բաց է թողնվել ավելի քան 525 մլն խմ ջուր, իսկ կորուստը կազմել է ընդահնուր ծավալի 79.3%-ը
2013թ-ին ջրային ցանցին բաց է թողնվել 525 մլն 200 հազ. խմ ջուր, որից 393 մլն 400 հազ. խմ-ը ինքնահոսով: Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ 2013թ-ին ջրի կորուստը կազմել է ցանցին բաց թողնված ջրի ընդհանուր ծավալի 79.3%-ը, Երևան քաղաքում` 79.4%-ը: Միայն Երևանում քաղաքում ցանցին բաց է թողնվել 288 մլն 100 հազ. մլն խմ ջուր:
ԱՎԾ-ն նաև նշում է, որ 2013թ. սպառողներին տրվել է 108 մլն 900 հազ. խմ ջուր, այդ թվում՝ իր համակարգի սպառողներին` 106 մլն 300 հազ. խմ, այլ սպառողներին` 2.6 մլն խմ ջուր: Իր համակարգի սպառողներից բնակչությանը տրվել է 68.5 մլն. խ մ, կոմունալ-կենցաղային և արտադրական կարիքների համար` 37.8 մլն. խոր. մ ջուր:










