Երեկ միայն Մելիք գյուղում է կարկուտ տեղացել և վնաս չի հասցրել գյուղացիներին
Նախօրեին ԱԻՆ-ում տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 15.00-ից մինչև ժամը 15.25-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտը վնասել է կարտոֆիլի դաշտերը:
Tert.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետն ասաց, որ «միայն Մելիք գյուղում է կարկուտ տեղացել և վնաս չի հասցրել գյուղացիներին, այնպես որ՝ համապատասխան հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա»:










